Մարտունիում մեկ մարդ է մահացել՝ գազալցակայանի պայթյունի հետևանքով

06.03.2008, 13:39
Մարտունիում մեկ մարդ է մահացել՝ գազալցակայանի պայթյունի հետևանքով

Մարտունի քաղաքում Մի մարդ է մահացել ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում տեղի ուենցած պայթյունի հետևանքով։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, պայթյունը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 12։20-ին՝ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ։

Պատահարի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը տեղում զոհվել է, իսկ մոտակայքում կայանած «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց։-0-