Միջազգային հանրությունն անտարբեր է Ադրբեջանից հայ փախստականների հիմնախնդիրների նկատմամբ. կարծիք

03.03.2008, 19:46
Միջազգային հանրությունն անտարբեր է Ադրբեջանից հայ փախստականների հիմնախնդիրների նկատմամբ. կարծիք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի, Եվրամիության և ՄԱԿ-ի Գլխավոր հանձնակատարի վարչության կատարյալ անտարբերությունը Ադրբեջանից հայ փախստականների նկատմամբ վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ողջ աշխարհում նման հակամարտությունների նկատմամբ նրանց թողտվության մասին։ Այս մասին «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը։

«ԼՂՀ-ի՝ որպես ճչանաչված հանրապետություն կարգավիճակը հիմք չէ, որպեսզի «օգնության ձեռք չմեկնեն» փախստականներին և բռնի տեղահանվածներին, այսինքն բնակչության այն խավին, որը հիմնականում տուժել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում»,- ընդգծեց նա։

Սարյանը հաղորդեց, որ Ղարաբաղի փախստականների կազմակերպությունը մտադիր է դիմել միջազգային հումանիտար կազմակերպություններին և ողջ հանրությանը, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնի, որ այդ մարդիկ դեռևս փոխհատուցում չեն ստացել իրենց կրած բարոյաֆիզիկական և նյութական վնասի համար, ինչպես նաև նրանք չեն ստացել միջազգային հումանիտար օգնություն։

««Հումանիտար օգնության» ներքո ենթադրվում է, մասնավորապես, զարգացող ծրագրերը, որոնցից նրանք զուրկ են եղել իրենց սոցիալական դրության և երիտասարդ հանրապետության տնտեսական զարգացվածության մակարդակի պատճառով»,- ասաց ղարաբաղյան կազմակերպության ղեկավարը։

Անդրադառնալով Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերին, որի 20-ամյակը նշվեց նախօրեին, Սարյանը հայտարարեց, որ այս ողբերգական իրադարձությունը ևս մինչ օրս համապատասխան միջազգային գնահատական չի ստացել։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում բնակվում է Ադրբեջանից փախուստի դիմած 253 հազար մարդ։ «Ահազանգ» հասարակական կազմակերպության տվյալներով, Ադրբեջանից 25 հազար հայ փախստականներ պատրաստ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Մասնավորապես, Ադրբեջանից 6 հազար հայ փախստականներ իրենց համաձայնությունն են տվել մասնակցել «Արցախի վերածնունդ» ակցիային՝ տեղափոխվելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածք։--0—