Հայաստանում հանգստյան օրերին ՃՏՊ հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել

03.03.2008, 17:15
Հայաստանում հանգստյան օրերին ՃՏՊ հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս  յոթը՝ վիրավորվել

Հայաստանում անցած հանգստյան օրերին  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեք մարդ է զոհվել,  յոթը՝ վիրավորվել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկուշաբթի հանրապետության Փրկարար ծառայությունից, Երևան –Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Անցյալ շաբաթ օրը Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես G500» մակնիշի և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին տեղում մահացել է:

Մնացած հինգ ուղևորները տեղափոխվել են Մարալիկ քաղաքի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ  նրանցից երկուսը մահացել են։:

«Ֆորդ» մեքենայի վարորդը  տեղափոխվել է Գյումրիի Գյուլբեկյանի անվան հիվանդանոց, իսկ մյուս մեքենայի  վարորդը հոսպիտալացումից հրաժարվել է։-0-