Աշխարհի առաջնություն-2008-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականը դուրս է մնացել պայքարից
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից փետրվարի 27-ից մարտի 2-ը Չեխիայում անցկացված 2008 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապատության ֆուտբոլի ֆեդերացիայից, երրորդ անընդմեջ պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը իր խմբում։
Նախօրեին երզրափակիչ խաղում հայ ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտվեցին Ֆինլանդիայի հավաքականին։
Նախընտրական փուլի առաջին խաղի ընթացքում փետրվարի 28-ին Հայաստանը զիջեց Ադրբեջանին 9։1 հաշվով, իսկ փետրվարի 29-ին հայ ֆուտբոլիստները պարտություն կրեցին մրցախաղի տերերից՝ 0։2 հաշվով։
Այսպիսով, Չեխիայի ընտրանին 9 միավորով ճանաչվեց խմբի հաղթող ու հայտնվեց հաջորդ փուլում:
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կացկացի Բրազիլիայում հոկտեմբերի 1-19-ը։-0-