Հայաստանի վարչապետը կհանդիպի «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ

29.02.2008, 12:38
Հայաստանի վարչապետը կհանդիպի «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ուրբաթ կհանդիպի «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կրում է պաշտոնական բնույթ և տեղի կունենա գործադիր մարմնի շենքում։

Սարգսյանի և Բաղդասարյանի կայանալիք զրույցի օրակարգի մասին չի հայտնվում։

Նախորդ երեքշաբթի Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը, որը ճանաչվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաղթող, հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարգավաճման։

Նախօրեին վարչապետի ղեկարաված Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը հայտարարել էր, որ Սարգսյանի համագործակցության կոչին արդեն արձագանքել են մի շարք քաղաքական ուժեր։ Մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դրական է գնահատել Սարգսյանի առաջարկը, «Ազգային միաբանություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես քննարկում են համագործակցության հնարավորությունը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։-0-