Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է
Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց անկախ սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
«Հայաստանում ընտրողների տեղեկատվության 70%-ը բաժին է ընկնում հեռուստատեսությանը, որը հասարակական կարծիքի ձևավորման հիմնական աղբյուրն է նաև»,-ասաց նա։
Ադիբեկյանի խոսքերով, տեղեկատվության և հասարակական կարծիքի ձևավորման երկրորդ առավել գործուն աղբյուրը բնակչության շրջանում մասնավոր զրույցներն են (19,7%), ապա գալիս են թերթերը և ռադիոն, համապատասխանաբար, 16,5% և 6,3%։
Նա նշեց, որ առավել նվազ չափով ժողովրդի կարծիքը ձևավորում են հանրահավաքները (4,6%)։ «Հանրահավաքները տեղեկատվության աղբյուր են միայն հեռուստաընկերությունների կողմից դրանց լուսաբանման շնորհիվ»,-ասաց նա։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Առաջադրված են ինը թեկնածուներ։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզչության փուլը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-