ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախագահը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են. ԵԱՀԿ

25.01.2008, 11:57

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախագահ, դեսպան Սերգեյ Կապինոսը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են։ Նա նման կարծիք հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ։

 Միաժամանակ նա պարզաբանեց, որ այդ հարցը չի մտնում ԵԱՀԿ-ի տեղական գրասենյակի լիազորությունների մեջ։

«Որքանով ինձ հայտնի է, խոսքը գնում է այն մասին, որ առաջադրվել և քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Exit poll-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով», - ասաց նա։

Ինչպես կարծում է Կապինոսը, նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկը այն է, որ ձեռք չի բերվել հստակ պատկերացում, թե ով պետք է անցկացնի Exit poll –ը, իսկ դա, նրա խոսքերով, շատ կարևոր հարց է։

Հունվարի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) որոշում են կայացրել չիրականացնել Exit poll՝ 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։

Exit poll –ը չի անցկացվելու այն պատճառով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտին (IRI) և Baltic Surveys Ltd/Gallup-ին չի հաջողվել հարցի բոլոր ընթացակարգերի մասին պայմանավորվածություն ձեռք բերել և չի գտնվել բոլոր կողմերը բավարարող որոշում։-0-