2008 թ.-ին Երևանի տրանսպորտային պարկը կհամալարվի տարբեր մակնիշի 150 ավտոբուսներով

2008 թ.-ին Երևանի տրանսպորտային պարկը կհամալարվի տարբեր մակնիշի 150 ավտոբուսներով, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Երևան-Տրանս» ՊՓԲԸ տնօրեն Կարեն Եդիգարյանը։
Նրա խոսքերով, նոր տարում Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի «Բոգդան», «Լազ» և «Զիլ» մակնիշի ավտոբուսներով, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան 40 հազ. դոլար։
«Նոր ավտոբուսները Երևան կբերվեն՝ մասնավոր ընկերությունների միջնորդությամբ», - ասաց նա։
Եդիգրարյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների մատակարարման հարցերով մասնավոր ընկերությունները հետաքրքրված են դեռևս 2007 թ.-ից։
Այսպես, 2007 թ.-ին Երևան է բերվել «Բոգդան» մակնիշի 54 ավտոբուս։ «2007 թ.-ին Երևանի ուղևորների փոխադրումը ապահովող մասնավոր և պետական ավտոբուսների քանակը հասել է շուրջ 300 միավորի», - ասաց նա։
Միաժամանակ տնօրենը տեղեկացրեց, որ մինչև 2007 թ.-ի ավարտը պետք է բերվեր ևս 70 ավտոբուս։ Սակայն ծովային փոխադրումների հետ կապված դժվարությունների պատճառով այսօրվա դրությամբ Երևանում է գտնվում նախատեսված 70 ավտոբուսներից 32-ից։
Եդիգարյանի խոսքերով, մնացած ավտոբուսները մայրաքաղաք կբերվեն 10-15 օրվա ընթացքում։
«Տրանսպորտային նոր միջոցների մատակարարման հետ կլուծվեն մի շարք հարցեր, մասնավորապես, կբացվեն նոր ուղղություններ», - ավելացրեց նա։
«Երևան-Տրանս» ՊՓԲԸ-ն Երևանում զբաղվում է տրանսպորտի և ուղևորափոխադրման ոլորտի կազմակերպմամբ, կանոնակարգմամբ և ծառայությունների մատուցմամբ։-0-