Երևանում կյանքից հեռացավ «Ժողովրդավարական ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

10.01.2008, 13:40
Երևանում կյանքից հեռացավ «Ժողովրդավարական ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը
Երևանում կյանքից հեռացավ «Ժողովրդավարական ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան, կյանքի 59-րդ տարում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման նախաձեռնող խմբի գրասենյակից։

«Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից։ Մենք սգում ենք քաղաքական գործչի, քաղաքացու, ընտանիքի օրինավոր հոր, մեր զինակցի մահը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մանուկ Գասպարյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 16-ին՝ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ 1976 թ. ավարտել է ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989 թ.-ին՝ Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը:

1971-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990-1997 թթ. եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ, 
1997-1999 թթ.` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:  

1999-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական համակարգով։

2005 թ. ձևավորել է իր՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որն ունի շուրջ 4,7 հազ. անդամ։

2007 թ. «Ժողովրդավարական ուղի» և «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունները, որոնց գլխավորում էին, համապատասխանաբար, խորհրդարանի պատգամավոր Մանուկ Գասպարյանն ու Արշակ Սադոյանը, խորհրդարանական ընտրություններում հանդես եկան միասնական համամասնական ընտրացուցակով, սակայն նրանց միությունը չհաղթահարեց անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը։-0-