Համաշխարհային բանկը սկսում է Հայաստանի օժանդակության 2008-2012 թթ.-ի նոր ռազմավարության մշակումը

Համաշխարհային բանկը սկսում է Հայաստանի օժանդակության 2008-2012 թթ.-ի նոր ռազմավարության մշակումը։ Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստնաի կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հինգշաբթի հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուն՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀԲ-ի փոխնախագահի խոսքերով, Հանրապետության հետ համագործակցության առաջիկա տարիներին ներգրավվելիք ռեւսուրսները ենթադրում են, որ շեշտադրումը լինելու է երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումների, հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա.
«Հայաստանը պետք է պահպանի իր մրցունակությունը»,- ասել է Կացուն։
ՀԲ-ի փոխնախագահը վարչապետի հետ խոսել է պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական մարմինների թափանցիկության առավել մեծացման, հարկային և մաքսային վարչարարությունների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Կացուի խոսքերով, մրցունակության մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային խնդիրներին, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը և դրանից բխող բոլոր խնդիրները։
«Անհրաժեշտ է հնարավորինս խթանել տրանսպորտային խնդիրների լուծումը, փորձել ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել», - ասել է նա։
Կացուն, երկաթուղու հիմնախնդիրը համարելով այս շարքի կարևորագույն խնդիրներից մեկը, հանդիպման առիթն օգտագործելով, շնորհավորել է ՀՀ վարչապետին` երկաթուղու հաջող մրցութային գործընթացի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀԲ-ի օժանդակությամբ ու խորհրդատվությամբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի կլինի նշված խնդիրները լուծել և շարունակել առաջընթացը:
1992 թ.-ից ՀԲ-ն Հայաստանին է տրամադրել 1,1 միլիարդ դոլարի վարկ։-0-