Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների քաղաքական և տնտեսական երկխոսությունը

04.12.2007, 12:44
Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների քաղաքական և տնտեսական երկխոսությունը
Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների քաղաքական և տնտեսական երկխոսությունը

Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների քաղաքական և տնտեսական երկխոսությունը, ասել է  ՀՀ  նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջեֆրի Քիթինգի (նստավայրը` Սոֆիա) հավատարմագրերն ընդունելիս։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից՝ Ռոբերտ Քոչարյանը տպավորիչ է գնահատել Իռլանդիայի անցած ճանապարհը և վերջին տարիներին արձանագրած հաջողությունները:

Նշելով, որ Հայաստանը ևս որդեգրել է զարգացման նույն ուղին, նախագահը մեր երկրի համար հետաքրքիր է համարել Իռլանդիայի կուտակած փորձը` հատկապես կարևորելով փորձագիտական ծրագրերի մշակման գործում ավելի խորը համագործակցությունը:

«Հանդիպման ժամանակ կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսության բնագավառում փոխգործակցության համեստ ցուցանիշները չեն համապաստասխանում առկա ներուժին»,-ասված է հաղորդագրությունում:

Նրանք կարևորել են հնարավորությունների ավելի լիարժեք օգտագործումը  և երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում երկու երկրների hամագործակցության հնարավորություններին: -0-