Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրոդ երկրների դեմ-ԻԻՀ պաշտպանության նախարար

06.11.2007, 19:04
Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրոդ երկրների դեմ-ԻԻՀ պաշտպանության նախարար
Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրոդ երկրների դեմ-ԻԻՀ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Մոսթաֆա Մուհամմադ Նաջարին Երևան եռօրյա այցից առաջ, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

«Իրանի սկզբունքային քաղաքականությունը կայանում է տարածաշրջանի երկրների հետ համակողմանի համագործակցության մեջ և Հայաստան այցելությունը կանցնի այդ քաղաքականության շրջանակներում»,-ասել է Նաջարին, որի խոսքերը մեջբերում է Իրանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ թե Երևանը, թե Թեհրանն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

«Հույս ունենք, որ իմ այցելությունը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում, հատկապես պաշտպանական ոլորտում։ Իրանը առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, և մենք գիտակցում ենք նման այցերի և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը»,-ընգծել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ-Նովոստիին» հաղորդել էին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտոնական այցի շրջանակներում Իրանի պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։

Չորեքշաբթի Իրանի ներկայացուցիչները կայցելեն Մատենադարան, Երևանի Երկնագույն մզկիթ և ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամաս։ Հինգշաբթի պատվիրակության անդամները կլինեն նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։--0--