Հայաստան է ժամանում ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի երեկոյան Երևան կժամանի Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։
Ինչպես այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևիտինի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:
Պատվիրակության կազմում են հանձնաժողովի ռուսական կողմի փոխնախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կուզնեցովը, հանձնաժողովի ռուսական կողմի պատասխանատու քարտուղար, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության եվրոպական երկրների բաժնի պետի տեղակալ Իգոր Գրոմիկոն, Մոսկվայի մարզի կառավարության տրանսպորտի փոխնախարար Նորայր Բլուդյանը, «ՎՏԲ» բանկի ավագ փոխնախագահ Վլադիմիր Օսմոլովսկին, «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրների հետ բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, «Սուխոյ ընկերություն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, «Պիկ Տիսե» ՓԲԸ գլխավոր փոխտնօրեն Վլադիմիր Սվիրիդովը, «Ռադիոէքսպորտ» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Աննենկովը, մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Իգոր Լևիտինի գլխավորած մեծաթիվ պատվիրակությանն ուղեկցում են նաև ՌԴ մի շարք այլ պետական մարմինների, ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:--0--