ԿԱՊԿ երկրների փոխնախարարների և Անվտանգության խորհուրդների փոխքարտուղարների խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում

21.08.2007, 11:38
ԿԱՊԿ երկրների փոխնախարարների և Անվտանգության խորհուրդների փոխքարտուղարների խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում
ԿԱՊԿ երկրների փոխնախարարների և Անվտանգության խորհուրդների փոխքարտուղարների խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների, այդ երկրների արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների փոխնախարարների խորհրդակցությունները տեղի կունենան երեքշաբթի Մոսկվայում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեցին ԿԱՊԿ մամուլի ծառայությունից։  

Քննարկման նյութը ԿԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեության մեխանիզմի նորմատիվային և կազմակերպչական ձևավորման փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև մինչև 2010 թ.-ը և հետագայում ԿԱՊԿ՝ կոալիցիոն ռազմական ռազմավարության ծրագրի իրագործման ընթացքն են։  

Բացի այդ, խոսք կլինի նաև ԿԱՊԿ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի նախագծի, ինչպես նաև կազմակերպության միջպետական նպատակային ծրագրերի մշակման, ձևավորման և իրագործման կարգի համաձայնության նախագծի մասին։

Խորհրդակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի իրագործման դեպքում ԿԱՊԿ-ին ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ռազմական կադրերի համատեղ պատրաստման միասնական համակարգի կազմակերպման նախագիծը, ինչես նաև ԿԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության բնագավառում նորմատիվային-իրավական բազայի կատարելագործման մասին փաստաթղթերի նախագիծը։ 

ԿԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0-