Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է ապացուցեն երկրում ժողովրդավարության անշրջելիությունը – ՀՀԿ անդամ

20.07.2007, 15:59
Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է ապացուցեն երկրում ժողովրդավարության անշրջելիությունը – ՀՀԿ անդամ

Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները պետք է միջազգային հանրությանը ապացուցեն հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների անկշրջելիությունը։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Հայաստանի Հնարապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է նախագահական ընտրություններին մոտենան առանձնահատուկ պատասխանատվությամբ, որպեսզի ապացուցենք միջազգային հանրությանը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը»,- ասաց նա։

Պատգամավորի կարծիքով, նախագահական ընտրություններում թեկնածուների պակաս չի լինի։

«Արդեն այսօր կան քաղաքական գործիչներ, որոնք հայտարարել են նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին։ Մեզ լավ մրցակցություն է սպասում»,- հավելեց նա։

Նիկոյանը նշեց, սպասվելիք ընտրությունը լինելու է «անհատների և իրականացված աշխատանքի պայքար»։ «Քիչ ընտրողներ են նախապատվություն տալիս գաղափարախոսություններին, մեծամասնությունը հետևում է թեկնածուների անհատականությանը»,- պարզաբանեց Նիկոյանը։

Պատգամավորը հավելեց նաև, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների մասնակցության իր ծրագրերը կնարկայացնի 2007-ի սեպտեմբերին կայանալիք կուսակցության համագումարից հետո։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008-ի առաջին կիսամյակում։ Նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։--0—