ԱԳՆ–ի շենքի մոտ ակցիա է՝ ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի

28.02.2025, 13:32
ԱԳՆ–ի շենքի մոտ, Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ակցիա՝ ի աջակցություն Ադրբեջանու ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի
ԱԳՆ–ի շենքի մոտ ակցիա է՝ ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԳՆ–ի շենքի մոտ, Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ակցիա՝ ի աջակցություն Ադրբեջանու ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։

Ակցիային մասնակիցների թվում են, մասնավորապես, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ակցիայի մասնակիցները ձեռքում պահում են Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների լուսանկարներ, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանում։

Նրանք պահանջում են ԱԳՆ–ից հստակ գործողություններ հայ գերիների ազատ արձակման հարցում։

Ակցիայի մասնակիցները նախատեսում են շարժվել դեպի կառավարության շենք և ՄԱԿ–ի ներկայացուցչություն։

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։