420.75
4.19
394.07
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի իշխանություններն իրենց քաղաքականության զոհն են. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր հարձակման. փորձագետ (ՎԻԴԵՈ)

15:59
15 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը փորձելու է նորից ռազմական ճանապարհով ինչ-որ մի հատվածում խնդիր լուծել, քանի որ այդ երկիրը սեփական քաղաքականության զոհն է դարձել: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում հայտնել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

“Ադրբեջանը տարիներով իր հանրությանը սնուցել է, որ իրենք ավելի ուժեղ են, իրենք ավելի պատրաստված են, կարող են ռազմավականա ճանապարհով խնդիրը լուծել: Եվ դրա համար այս սխալ մոտեցումը կա Ադրբեջանի հանրության մոտ, որ իրենք ակնկալում են ռազմական ճանապարհով խնդրի լուծում: Եվ այսօր Ադրբեջանի իշխանություններն հենց իրենց քաղաքականության զոհն են, այսինքն, հիմա կամ պետք է գնան կռվեն, կամ ասեն՝ ես չեմ կարող կռվել: Երկու տարբերակն էլ փակուղային է»,- նշել է փորձագետը:   

Загружается новость ... "Лево"

Եղիազարյանն ընդգծել է, որ հուլիսյան դեպքերը դրա վառ արտահայտությունն են. Ադրբեջանը փորձեց ներքին խնդիրներից շեղելու համար որոշակի ռազմական փոքրիկ հաջողություն գրանցել:

«Միաժամանակ դա կարող էինք ասել, որ վարժանք կարող էին դիտարկել իրենց ժողովրդին պատրաստելու արցախյան ճակատում հետագայում ավելի մեծ ռազմական գործողության անցնելու համար»,- հայտնել է նա:

Փորձագետը նշել է, որ Արցախյան ճակատի ցանկացած կետում մի փոքր կայծը կարող է անկանխատեսելի բռնկվել ամբողջ ճակատով մեկ, բայց Հայաստանի պարագայում ադրբեջանցիները լավ գիտեին, որ շատ մեծ տեղաշարժեր զորային չեն լինելու: Նրանք հասկանում էին, որ գործողություններն այդտեղ դժվար թե մեծ ռազմական պատերազմի վերածվեն:

«Մենք պետք է մի բան հստակ իմանանք, որ Ադրբեջանը չի մարսում այս ամենը, վերջինս փորձելու է նորից ռազմական ճանապարհով ինչ-որ մի հատվածում խնդիր լուծել, մեզ մնում է մեր զգոնությունը բարձր պահել անկախ վերջին իրադարձություններից: Ադրբեջանը բանակցային տարբերակով ուղղակի լուծում չի տեսնում, չի գնում դրան»,- հայտնել է

Նա նաև նշել է, որ այն դիրքը, որը Ադրբեջանը կորցրել է հուլիսյան դեպքերի ժամանակ, իրականում ՀՀ տարածքում էին եղել: Այնպես որ Ադրբեջանը չի կարող ոչ միջազգային հարթությունում, ոչ մեկ այլ տեղ բողոքարկել այդ կորուստը: -0-


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է հայկական հենակետերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

Հակառակորդի կրակոցից հայկական կողմում զոհվել է 5 զինծառայող: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 12 զոհ, հայկական կողմը նաև հաղորդում է ոչ պակաս, քան 10 ադրբեջանական հատուկջոկատայինների մահվան մասին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ