ԱԱԾ–ի նոր կադրերն Արցախում ԵԿՄ–ի պահեստի խուզարկությունից (ՎԻԴԵՈ)
21:03
25 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը երկուշաբթի տեսանյութ և նոր մանրամասներ է հրապարակել պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով։
Ինչպես նշվում է ԱԱԾ հրապարակման մեջ, իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկված սննդամթերք և այլ պարագաներ:
Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ:
Загружается новость ...
"Право"
Նույնը օրը՝ հունիսի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ հետախուզություն է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «ՋԻ-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեսում:
Մասնավորապես հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19,425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ ապրանքներ:
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար