437.27
4.41
404.32
-3
Եղանակը Երևանում
Հայ

Զատուլին. ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար

22:17
25 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել Հայաստանի ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար։

Երեքշաբթի ավելի վաղ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, և նա այժմ համարվում է անցանկալի անձ։ Ինքը՝ Զատուլինը, դա վիրավորական քայլ է անվանել։ Իր տելեգրամ ալիքում նա նշել է, որ այս որոշումը սիմպտոմատիկ է և վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

«Ռուս-հայկական հարաբերություններում սա առաջին նման դեպքն է խորհրդարանական կորպուսի ներկայացուցչի նկատմամբ»,- ընդգծել է Զատուլինը։

Նա «Վեդոմոստի»-ին ասել է, որ տեղյակ չէ, թե իր որ հայտարարությունները կարող էին հանգեցնել Հայաստանի իշխանությունների նման արձագանքին։

Զատուլինն ասել է, որ իրեն «մտահոգում է» հանրապետության ղեկավարության քաղաքականությունը», որը, նրա կարծիքով, կողմնորոշված է «Արևմուտքի շահերին»։

Զատուլինի Հայաստան մուտքի արգելքը «Հայկական ժամանակ»-ը բացատրում է նրանով, որ իր հրապարակային հարցազրույցներում պատգամավորը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանություններին 44-օրյա պատերազմում պարտության մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել