437.27
4.41
404.32
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ն Թուրքիային է փոխանցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկներին, ՀՀ-ից մեկնաբանում են

23:28
25 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ ՀՀ-ն Թուրքիային է փոխանցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկների՝ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին:

Մանուկյանի հայտարարությունը

Մանուկյանը նշել է, որ նրանք ազատամարտիկներ են, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ:

Մանուկյանն անթույլատրելի է համարել մարտիկներին Թուրքիային փոխանցելը, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ակտիվորեն մասնակցել է հայկական կողմի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին:

«Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ և Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում», - գրել է Մանուկյանը:

Նա նաև նշել է, որ նման դեպքն աննախադեպ է և մեղադրել է գործող իշխանություններին՝ նշելով, որ, հնարավոր է, դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիյայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված հանդիպման նախաշեմին, որը չի բացառել հայկական կողմը:
Նրա խոսքով, ՀՀ առաջին ատյանի դատարանը կայացրած է եղել որոշում, որից հետո անհասկանալի իրավիճակում խախտվել են ՀՀ օրենքները։



ԱԱԾ-ի արձագանքը

ՀՀ ԱԱԾ-ին արձագանքել են Մանուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը», - նշել են ԱԱԾ-ից։

ԱԱԾ-ն նշել է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։
«Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները», - նշել են ԱԱԾ-ից:

Արդարադատության նախարարության արձագանքը

Նախարարությունից նշել են, որ գերատեսչությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային:

«Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել», - նշել են Արդարադատության նախարարությունից:



Քրդական կողմի արձագանքը

Քուրդիստանի համայնքների միությունն իր հերթին դատապարտել է հայկական իշխանությունների կողմից Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին հանձնումը Թուրքիային:

«Իրականում նրանք ձերբակալվել են ՀՀ կառավարության կողմից 2021թ.-ի նոյեմբերին և փոխանցվել են Թուրքիային դավաճանության արդյունքում», - նշվում է միության հայտարարության մեջ:

Քուրդիստանի համայնքների միությունը կոչ է արել Փաշինյանի կառավարությանն անհապաղ հրաժարվել «ցեղասպանություն իրականացնող թուրքական գաղութային պետության հետ համագործակցությունից և ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդների առաջ նման միջադեպի համար»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել