Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանին զրկել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու իրավունքից

01.10.2021, 14:55
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը զրկվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու իրավունքից
Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանին զրկել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ իրեն զրկել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայու դասավանդելու իրավունքից։

«Այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին ԵՐԲԵՔ չի հնչել», – գրել է նա Facebook–յան իր էջում` շնորհակալություն հայտնելով այն բոլոր ուսանողներին, ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել է։ 

Մամիջանյանը նաև տեղեկացրել է, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանի նկատմամբ։–0–