Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել երթևեկությունը փակած երթի մասնակիցներին

10.05.2022, 13:32
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել  երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել  երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Զեյթունում երթևեկությունը փակած երթի մասնակիցներին։

Ոստիկանների և ցուցարարների միջև սկսվեցին բախումներ։ Երթը գլխավորում է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այս րոպեներին Երևանում երթեր են կազմակերպվել 4 ուղղություններից` Գայ պողոտա, երկրորդը` Րաֆֆու փողոց, երրորդը` 15 թաղամաս, չորրորդը` Սասունցի Դավթի արձանի մոտից։–0–