430.32
5.73
396.02
+3
Եղանակը Երևանում
Հայ

Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում

14:25
29 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս մասին նշվում է կուսակցության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

«Կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է», - նշվում է հայտարարության մեջ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է, և առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է», - նշվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:10
23 Հունվարի 2023
Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
11:53
23 Հունվարի 2023
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ». ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Երևան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
14:51
19 Հունվարի 2023
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
13:56
10 Հունվարի 2023
ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիքնե՞ր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Փաշինյանը մեկնաբանել է
Փաշինյանն անդրադարձել է այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար
13:22
10 Հունվարի 2023
ՀՀ–ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում
09:22
07 Հունվարի 2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչով դիմել է Ադրբեջանին և ՌԴ-ին
14:29
04 Հունվարի 2023
Crisis Group-ը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
International Crisis Group կազմակերպությունը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
13:30
29 Դեկտեմբերի 2022
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում