Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է Ադրբեջանում, նշվել են նրան առաջադրված մեղադրանքները

28.09.2023, 12:24
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է Ադրբեջանում, նշվել են նրան առաջադրված մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում դատարանի որոշմամբ կալանավորվել է Արցախի նախկին պետնախարար, «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը։

Հայաստանի քաղաքացի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և նրանց գործունեությանը), 318.1. (Ադրբեջանի սահմանների ապօրինի հատում) .

Սեպտեմբերի 27-ին Վարդանյանը բերման էր ենթարկվել, երբ փորձում էր Արցախից մուտք գործել Հայաստան:-0-