+8
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ի կողմից ուղիղ ստիպելու մասին չեմ կարող ասել, բայց «կան նպատակներ և ցանկություններ». Անդրանիկ Քոչարյանը՝ Միութենական պետություն ՀՀ-ին ներգրավվելու մասին

13:13
28 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իշխանամետ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին փորձում են ստիպել մուտք գործել Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Միութենական պետության մասով Հայաստանի վրա գործադրվում է մեծ ճնշում», բայց չի կոնկրետացրել, թե կոնկրետ ում կողմից է գալիս ճնշումը:

Հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե «դա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչվող տե՞քստ է, թե՞ դա իսկապես ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի կողմից, որին մենք հիմա դիմադրում ենք», Քոչարյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Ճնշումների մասին միշտ կարելի է խոսել, դեռ 90-ականներն կար միութենական պետություն ստեղծելու ծրագիր, ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան, Ռուսաստան Բելառուս այդպիսի միության մասին էր խոսքը, և այդ գաղափարը եկել, հասել է մինչև մեր օրեր: Հիմա էլ կա այդպիսի գաղափար: Վերջին հաշվով Ռուսաստանը Բելառուսի հետ միութենական պետություն ստեղծելու ճանապարհին կուզի, որպեսզի հնարավորինս շատ մասնակիցներ տեսնի այդ միության մեջ:

Ռուսաստանի կողմից մեզ ուղիղ ստիպելու մասին ես չեմ կարող ասել, բայց որ նպատակաների մեջ տեսանելի են, որ այդպիսի ցանկություններ շրջանառության մեջ գոյություն ունեն, կարող եմ ասել: Վերջին հաշվով այս ամենը բերում, կապում են նաև մեր անվտանգային միջավայրի կայունության և կայունությունը պահելու հետ, որը խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ նպատակների ու ցանկությունների տեսանկյունից»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ