Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին

04.04.2022, 22:05
ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին
Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ «ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է:

Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։

Նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։-0-