Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստան- Ադրբեջան սահմանին. դեսպան

09.02.2023, 16:43
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստան- Ադրբեջան սահմանին
Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստան- Ադրբեջան սահմանին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը Իրանը դեմ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»,- նկատեց դեսպանը:

Նրա խոսքով, ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծմանը՝ այն կարող է ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:-0-