414.92
4.22
387.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան

11:30
06 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին։

Այս մասին «Արմենպրես»–ին հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն:

Սեպտեմբերի վերջին լուրեր էին տարածվել, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո էր կիրառել հայտարարության ընդունման նկատմամբ:

Հայաստանում Հունգարիայի դեսպանը ԵՄ հայտարարության վերաբերյալ այս հրապարակումները համարում է փաստերի և իրականության վրա չհիմնված մեղադրանքներ։

«Մի քանի անդամ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, մեկնաբանություններ են արել նախատեսված համատեղ հայտարարության վերաբերյալ, վերջում չի հաջողվել կոնսենսուս ձեռք բերել, ուստի այն հրապարակվել է Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից»,-պարզաբանել է դեսպանը:»

Իսկ թե ի՞նչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը վստահեցրել է, որ միջազգային իրավունքի հիման վրա Հունգարիան հավատարիմ է մնում ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։ Բազմաթիվ առիթներով են հստակեցրել իրենց դիրքորոշումն այս առնչությամբ։ Հունգարիան ցանկանում է, որ մարդկային տառապանքներին վերջ տրվի, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա խաղաղ ապրել: Դեսպանը վստահեցնում է, որ Հունգարիան միշտ աջակցել է այս նպատակով նախաձեռնություններին և կշարունակի դա անել:
2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 5 հայ ռազմագերի էր վերադարձել հայրենիք:

Հայ-հունգարական հարաբերությունների մասին

Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012 թվականին այն բանից հետո, երբ Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված և հայրենիքում ներում շնորհված Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս տարվա մայիսին՝ 11 տարվա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից հետո, երկրները նշանակեցին ոչ ռեզիդենտ դեսպաններ՝ Հայաստանում Հունգարիայի դեսպան է դարձել Աննա Մարիա Սիկոն (նստավայրը՝ Թբիլիսի), իսկ Աշոտ Սմբատյանը (միաժամանակ՝ ՀՀ դեսպանը Վրաստանում, նստավայրը՝ Թբիլիսի) դարձել է Հունգարիայում ՀՀ դեսպան):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2024
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ, հայտարարել է Միրզոյանը
16:23
30 Ապրիլի 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում
16:10
29 Ապրիլի 2024
Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
13:41
29 Ապրիլի 2024
ԱԳՆ–ից հաստատում են․ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում
Ղազախական կողմի առաջարկով նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման մասին
11:45
29 Ապրիլի 2024
Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել միջազգային պարտավորություններն ու ազատել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին պահպանել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
11:16
26 Ապրիլի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես․ ՀՀ ԱԳՆ
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես
16:11
25 Ապրիլի 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում
10:50
25 Ապրիլի 2024
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
ՌԴ–ն նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»