Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետական Դումայի ընտրություններին

09.09.2021, 12:00
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տեղեկատվություն Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու մասին
Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետական Դումայի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տեղեկատվություն Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու մասին։

Ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները։ 

«Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 367 հրամանագրով Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունները նշանակվել են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Թիվ 8026 ընտրական տեղամասը բաց կլինի 2021 թվականի սեպտեմբերի 19 – ին, տեղական ժամանակով առավոտյան 8:00 - ից մինչև երեկոյան 20:00 - ն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տարածքում՝ ք.Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող., շենք 13/3:

Նշվում է, որ ընտրություններին կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնց 18 տարին քվեարկության օրվա դրությամբ լրացած կլինի։ Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: 

«Ընտրական տեղամասում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված քաղաքացիների առողջության համար ռիսկերը: Ընտրական տեղամասում գտնվելու ընթացքում անհրաժեշտ է օգտվել դիմակներից և խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում` հետևյալ հղմամբ։-0-