Հայաստանին կտրամադրվի ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունը, եթե նա դիմի. Զաս

09.02.2022, 16:44
Զասը հայտարարել է, որ Հայաստանին կտրամադրվի ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունը, եթե նա դիմի
Հայաստանին կտրամադրվի ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունը, եթե նա դիմի. Զաս
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնության նպատակով, այն կտրամադրվի: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Եթե նման դիմում լինի, ապա արտակարգ արձագանքման մեր բոլոր կենտրոնները, մեխանիզմները կգործարկվեն», - հայտարարել է նա Վալդայ ակումբի համաժողովի շրջանակում, հաղորդում է «Իզվեստիան»:

Ինչպես ավելացրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, երբ նկատվում է ծայրահեղ վիճակ, մասշտաբային իրադարձություններ, ինչպես դա եղավ Ղազախստանում, կարելի է այդպես արձագանքել նաև դաշնակցի պաշտոնական դիմումին:

«Դաշնակիցների և այլ հարևանի միջև հավասար հեռավորության հարց չկա», - ավելացրել է նա:-0-