416.22
4.82
386.25
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ոչ բովանդակային, ոչ ընտրված ժամանակի տեսանկյունից. Վանեցյան

14:19
17 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում, բնականաբար, անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի։ Նման կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13–ին հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն` երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես նաև մտադրություն կա գործարկել չարտերային չվերթեր դեպի Երևան։ Երկու օր անց` դեկտեմբերի 15–ին, Չավուշօղլուն տեղեկացրեց, որ Անկարայից հատուկ ներկայացուցիչ է նշանակվելու ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարեց, որ Երևանը դրական է գնահատում Չավուշօղլուի հայտարարությունն ու կնշանակի իր հատուկ ներկայացուցչին երկխոսություն սկսելու համար։

«Եթե հարցը հնչում է տեսական՝ պե՞տք է արդյոք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, բնականաբար, այո՛, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք-կողքի, և, հետևաբար, պետք է գտնել այդ հարաբերությունները բնականոն հուն բերելու բանալին։ Սակայն սա՝ ընդհանրապես», – ասել է Վանեցյանը։

Պրոյեկտելով այս հարցը այս պահին առկա իրավիճակի վրա` նա նշել է, որ այսօր առաջին խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում:

«Այդ օժանդակությունը եղել է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եղանակով՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչի մասին շատ լավ տեղյակ էին մեր գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Սրա համար Թուրքիայի առջև պե՞տք է դրվի պատասխանատվության խնդիր, պետք է այդ խնդիրը դրվի ընդհանրապե՞ս, թե՞, ավելին՝ հնարավորինս արագ, քանի դեռ այդ ամենը թարմ է և նույն միջազգային հանրության աչքերում ընկալելի կարող է լինել, հատկապես որ նրանք տիրապետում են փաստերի։ Որևէ կերպ արդարացվա՞ծ է այս խնդիրը չբարձրաձայնելը: Չբարձրաձայնելն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է բերում, եթե անգամ այս իշխանությունը, ելնելով իր ձեռագրից, քաղաքական առևտրի մեջ է», – նշել է պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլևս նախապայմաններ չի՞ թելադրելու` Վանեցյանը նշել է, որ ունի հստակ տպավորություն, որ Թուրքիան ոչ միայն չի հանել, այլև նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է:

Նա նաև հարցադրում է արել, թե հայկական կողմը կկարողանա՞ հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու է «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի և հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները։

«Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա և լուրջ հարցադրումներ է իր հետ բերում», – նշել է Վանեցյանը։

Խոսելով վերջին զարգացումների մասին` պատգամավորը ևս հարցադրում է արել, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որևէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ:

«Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին»,– հայտարարել է նա։

 Միաժամանակ Վանեցյանը կարծում է, որ հայ–թուրքական երկխոսություն երկխոսությունը, միանշանակ, անհրաժեշտ է։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի», – եզրափակել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
11:35
15 Մայիսի 2023
Էրդողանը ստացել է ձայների 49,34%–ը քվեատուփերի 99,86%-ի մշակման արդյունքում. հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ
11:17
15 Մայիսի 2023
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից. ՎԻԴԵՈ
21:35
14 Մայիսի 2023
Հրապարակվել են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. ՎԻԴԵՈ
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ