ՀՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
22:18
10 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանի հետ:
Загружается новость ...
"Право"
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀԿ-ի հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը:
ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը նախագահի հետ մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ փաստաղթղթին:
«Մտահոգություն է հայտնվել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ