Ֆրանսիան ուզում է իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ
28.11.2020,
19:58
Ֆրանսիան ուզում է իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան կոնկրետ գործողություններ կձեռնարկի` ուղղված տարածաշրջանից սիրիացի վարձկաններցի դուրսբերմանը, հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան–Բատիստ Լըմուանը Երևանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, ով իրերն անվանեց իրենց անուններով, և նշեց, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում սիրիացի վարձկանների։ Եվ հիմա Ֆրանսիան սպասում է կոնկրետ գործողությունների Թուրքիայի կողմից, որպեսզի նա դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից» ,– հայտարարեց Լըմուանը։
Նա նշեց, որ ֆրանսիական կողմն ուզում է իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
«Մենք շարունակելու ենք լինել հետևողական այս քաղաքական խնդիրներում, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների», – ասաց նա։–0–
Загружается новость ... "Лево"