ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի ռազմական գործողությունը սկսելու պահից։ Հիմա Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիտորինգի հարցում, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում` հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Միշելը Euronews-ին տված հարցազրույցում։
ԵՄ խորհրդի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերում։
«Արդյո՞ք նա այսօր գործընկեր է, այո, նա գործընկեր է, սա նշանակում է, որ հարաբերությունները հե՞շտ են, ոչ, հարաբերությունները հեշտ չեն։ Սա նշանակու՞մ է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան, այո, իրականությունը բարդ է, և սա պետք է հասկանալ»,- ասել է նա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում