Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ, կհանդիպի պետքարտուղար Բլինքենի հետ

02.05.2022, 10:50
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ, կհանդիպի պետքարտուղար Բլինքենի հետ
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ, կհանդիպի պետքարտուղար Բլինքենի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։-0-