ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Instagram–ի իր էջում հրապարակել է տեղեկատվություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի մասին, որը տեղի է ունեցել Մերկելի հրավերով։
«Բարի գալուստ(Bari galust)! Այսօր կանցլեր Մերկելն ընդունել է Հայաստանի կառավարության ղեկավարին։ Երկու երկրները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ու ընդլայնել համագործակցությունը բիզնեսում և գիտությունում, ժողովրդավարության առաջխաղացման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում», – նշված է Մերկելի Instagram–ում։–0–