ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան վայր է դրել իր լիազորությունները։
Խաջիմբայի որոշման մասին հայտարարությունը նախագահի պետական ամառանոցի մոտ հավաքվածներին է ընթերցել երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Ուզում եմ իրազեկել, որ վայր եմ դնում նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման», – նշել է Շամբան` մեջբերելով Խաջիմբայի հայտարարությունը։
Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը հաստատել է ՏԱՍՍ–ին այս տեղեկատվությունը։
Խաջիմբայի հրաժարականի մասին փաստաթղթային հաստատում այս պահին չկա։ Նախագահի պաշտոնական կայքում ևս տեղեկատվություն չկա։–0–