420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. Սաֆրաստյան

15:33
31 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, ձեռնպահ է մնացել 3 կոնգրեսական։

«Դա ակնհայտ է։ Շատ հետաքրքրիր է, որ ամերիկյան կոնգրեսն ընդունում է մեկ այլ բանաձև, որը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ Հյուսիսային Սիրիայում իրականացվող գործողությունների համար։ Կապն այստեղ ակնհայտ է, և դա քաղաքական իրողություն է», – ասաց փորձագետը։

Загружается новость ... "Лево"

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին և դրա ֆինանսական հատվածին Սիրիայի հյուսիս–արևելքում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ։

Չնայած դրան, Սաֆրաստյանն ընդգծեց, որ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման պատմության մեջ և այն պետք է ողջունել։

«Տեղի է ունեցել կարևոր իրադարձություն, որը նշանավորում է կարևոր հանգրվան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում։ Եվ այդ գործընթացը պետք է շարունակել», – ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում մի շարք երկրներ կհետևեն ԱՄՆ օրինակին, քանի որ Միացյալ Նահանգների հեղինակությունն աշխարհում շատ բարձր է։

Սաֆրաստյանը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գործընթաց է, որը կապված է նաև աշխարհաքաղաքականության հետ։ Այդ համատեքստում, նրա կարծիքով, հարկավոր է ճիշտ օգտագործել տարբեր երկրների քաղաքական կոնյուկտուրան Թուրքիայի նկատմամբ նրանց վերաբերմունքի կապակցությամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը