637.67
6.92
536.58
+8
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ

18:47
10 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

Դա« հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
06 Ապրիլի 2021
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
13:58
06 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Նիկոլ Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
18:07
31 Մարտի 2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում և նշել է անօրինական մահապատիժների փաստը
10:15
28 Մարտի 2021
ԱԽ քարտուղարը` Թուրքիայի և սահմանների բացման հնարավորությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և սահմանների բացման հնարավորություններին. ՎԻԴԵՈ
17:13
25 Մարտի 2021
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ

16:43
19 Մարտի 2021
Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին. Human Rights Watch
Ադրբեջանը բռնության է ենթարկել 2020 թ.–ի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս
18:07
16 Մարտի 2021
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
16:45
12 Մարտի 2021
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
10:09
11 Մարտի 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Նախօրեին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը
23:41
09 Մարտի 2021
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
11:34
09 Մարտի 2021
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները
00:10
06 Մարտի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկվել է պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկվել է պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը