ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հանդես գալով ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է և լուրջ մարտահրավեր է որակել Հայաստանի գործընկերների միջև տարաձայնություններ:
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ: Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինի բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու:
«Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը։-0-