ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամկետները:
«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, և բոլոր վարչապետները, այդ թվում` Դմիտրի Անատոլիչը, կժամանեն Երևան», - ասել է նա:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում:-0-