436.74
4.42
403.98
-4
Եղանակը Երևանում
Հայ

Սկրիպալի գործը որևէ կերպ չի ազդի Հայաստան–ԵՄ ինտեգրացիոն գործընթացների վրա. ԱԳՆ

13:54
22 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սկրիպալի գործը որևէ կերպ չի ազդի Հայաստան–ԵՄ ինտեգրացիոն գործընթացների վրա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Մարտի 4–ին Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, ով Ռուսաստանում դատապարտվել է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, և նրա դուստրը` Յուլիան, ենթարկվել են նյարդակաթվածային նյութի ազդեցությանը։ Նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում։ Բրիտանական իշխանությունները մեղադրում են ՌԴ–ին և հայտարարում, որ այն կապի ունի թունավորման հետ, սակայն որևէ ապացույց չեն ներկայացրել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու և բարձր մակարդակի երկկողմ կապերի դադարեցման մասին։

«Որևէ խոչընդոտ չենք տեսնում, որը կարող է ազդել Հայաստան–ԵՄ փոխհարաբերությունների վրա», – ասաց Քոչարյանը` մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի լարված հարաբերությունները։

Նա ընդգծեց, որ ԵՄ–ն կարևորում է այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներից առաջինն է, որը գնում է ԵՄ–ի հետ նման խորը համագործակցության` բնականաբար պահպանելով սեփական պարտավորությունները միջազգային այլ կառույցներում։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ԱԺ–ի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։ Համաձայնագիրը վավերացրած ԵՄ առաջին երկիրը Էստոնիան է։ –0–                    

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան