ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի ընտրություններն ամենայն հավանականությամբ կանցկացվեն մարտի 2–ին, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան։
Նրա խոսքով, խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում։ Նա ընդգծեց, որ համապատասխան քննարկումները կսկսվեն ՀՀԿ–ում արդեն այս շաբաթ։
«Այս շաբաթ մենք ծրագրում ենք քննարկել հնարավոր թեկնածուների հարցը, և եթե դրանք հաստատվեն, կներկայացնենք հանրությանը», – ասաց Բաղդասարյանն ու ընդգծեց, որ թեկնածուն պետք է բավականին հեղինակավոր անձնավորություն լինի, ազդեցիկ սփյուռքում։
Նա հիշեցրեց, որ սահմանադրության համաձայն` նախագահի թեկնածուն պետք է անկուսակցական լինի։ Դա նշանակում է, որ ՀՀԿ–ից թեկնածուներից մեկի առաջադրման դեպքում նա պետք է հրաժարվի անդամակցությունից։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությանը, ապա, Բաղդասարյանի խոսքով, այս հարցը կուսակցությունում դեռ չի քնարկվել։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում