438.46
4.38
402.63
+10
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

15:04
02 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

Մայիսի 16–ին Բունդեսթագի քննարկմանն է ներկայացվել բանաձև, որը կոչ է անում ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Բունդեսթագը փաստաթուղթը կքննարկի հունիսի 2–ին:

Բունդեսթագի անդամները որոշումն ընդունեցին ծափահարություններով։ Միաժամանակ, այս րոպեներին Բունդեսթագի շենքի առաջ կազմակերպված ակցիայի մասնակիցները, որոնք կողմ են բանաձևի ընդունմանը, որոշումն ընդունեցին ծափահարություններով և հայկական ազգային պարերով։

Բանաձևով ոչ միայն ընդունվում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև նշվում է Գերմանիայի պատասխանատվությունը այդ հանցագործությունների համար։ Մասնավորապես, գերմանական խորհրդարանը ցավում է գերմանական կայսրության ամոթալի դերի համար:

«Որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից՝ Գերմանիան, տեղյակ լինելով հայերի հանդեպ ծրագրվող ոճիրի մասին, չի միջամտել կանխելու մարդկության դեմ այդ հանցագործությունը»,- նշվում է բանաձևի տեքստում:

Թուրքիայի վարչապետն անհեթեթ է համարում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ քվեարկությունը>>

Բանաձևը հերթական խորհրդարանական նստաշրջանի քննարկմանն է ներկայացվել Կանաչների կուսակցության, Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության և մի շարք այլ կուսակցությունների պատգամավորների կողմից։ Ինչպես հայտարարել է Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով նախաձեռնության համահեղինակներից է, «շատ հնարավոր է, որ բանաձևի ներառումը խնդիրներ կառաջացնի Անկարայի հետ հարաբերություններում։ Սակայն Բունդեսթագը թույլ չի տա, որպեսզի պարոն Էրդողանի նման բռնապետը շանտաժի ենթարկի իրենց»։

«Հայերի զանգվածային սպանությունների մասին արտգործնախարարության փաստաթղթերն ավելի քան խոսուն են։ Մեր որոշումից հետո Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի ժխտել ցեղասպանությունը», – հայտարարել է Օզդեմիրը։

Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տոմաս Օպերմանն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում` որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակից։ «Այս ամենն ընդհանրապես կախված չէ ընթացիկ քաղաքական բանավեճից փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակում։ Դեմ եմ հնազանդությանն Էրդողանի հետ հարաբերություններում», – հայտարարել է Օպերմանը։

Նախորդ տարվա ապրիլին Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ արդեն հավանություն տվել էր մի բանաձևի, որում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը բնութագրվել է որպես Ցեղասպանություն։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա