440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը

21:11
17 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ ՀՀ նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը:

Հանրապետության նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը և արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը:

Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը:

Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում և, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ-բրազիլական կապերի ամրապնդմանը:

Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան հույս է հայտնել, որ իր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մինչ այժմ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման, ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչման գործին, կուրվագծի նաև փոխգործակցության նոր հորիզոններ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա