Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից

10.02.2016, 13:32
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է a1plus.am–ը` հղում անելով Կրթության և գիտության նախարարության իր աղբյուրներին։

Դեռևս երեկ Արմեն Աշոտյանը Facebook–ում հրապարակել էր իր նոր, հարմարավետ աշխատասենյակը՝ Կառավարական երկրորդ մասնաշենքում։

ՀՀ ԿԳ նախարարը ցուցադրել է իր աշխատասենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։

Արմեն Աշոտյանի համար կանխատեսվում է կամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ որևէ դեսպանի։ Սակայն իբրև հեռահար նպատակ՝ նրա համար, ըստ համառ լուրերի, նախատեսված է ԱԺ նախագահի աթոռը։–0–