50 զոհ, 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա. հակառակորդի կորուստների վերջին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է Ադրբեջանի կորուստների վերաբերյա վերջին տվյալները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ։
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ: Այսպիսով, հակառակարդը, ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կորցրել է 200 ԱԹՍ, 576 միավոր զրահատեխնիկա, 4 ՀԿՌՀ «Սմերչ», ինչպես նաև ունի 6309 սպանված, 16 ուղղաթիռ և 23 ինքնաթիռ:
[English and Russian below] Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1...
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Вторник, 20 октября 2020 г.
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 700-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-