Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով նաև «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ խոսնակ

28.09.2020, 08:52
Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով նաև «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են. ՊՆ խոսնակ
Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով նաև «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ 

«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»,- նշել է ՊՆ խոսնակն իր Facebook-յան էջում:  

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական...

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.
 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 31 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։ Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–