Տոնոյան. «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափի փոխարեն`«նոր պատերազմ նոր տարածքների դիմաց»

30.03.2019, 16:16
Նախարարի խոսքով, ղարաբաղյան կարգավորման գործընթացում զիջումներ չեն լինելու, հնարավոր են միայն փոխզիջումներ:

Տոնոյան. «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափի փոխարեն`«նոր պատերազմ նոր տարածքների դիմաց»
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի հետ և ասել, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափն այլևս չի լինելու:

Արդեն մի քանի ամիս ռուսական, ադրբեջանական և օտարերկրյա փորձագիտական շրջանակներում ու լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում «տարածքներ` խաղաղության դիմաց» հայեցակարգի վրա հիմնված լատենտ գործընթացներ են ընթանում:

Загружается новость ... "Право"

«Ես որպես պաշտպանության նախարար հայտարարում եմ, որ «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ: Մենք նոր բանաձև ենք առաջարկում` «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց»,- ասել է Տոնոյանը:

Նրա խոսքով, ղարաբաղյան կարգավորման գործընթացում զիջումներ չեն լինելու, հնարավոր են միայն փոխզիջումներ:

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, մասնավորապես, նրանք, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: -0-