Ռմբակոծում էին մարդկանց, երեխաները թաքնվում էին. Յուլիա Չիչերինան՝ Արցախում ադրբեջանական հրթիռակոծության մասին

02.10.2020, 20:42
Ռմբակոծում էին մարդկանց, երեխաները թաքնվում էին. Յուլիա Չիչերինան՝ Արցախում ադրբեջանական հրթիռակոծության մասին
Ռմբակոծում էին մարդկանց, երեխաները թաքնվում էին. Յուլիա Չիչերինան՝ Արցախում ադրբեջանական հրթիռակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս ռոք երգչուհի Յուլիա Չիչերինան, ով այժմ Արցախում է, պատմել է այն մասին, թե ինչպես է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ ընկել և իր այցի նպատակի մասին:

Երգչուհուն հաջողվել է հասնել Ստեփանակերտ, նա ապահով է և վիրավոր չէ:

Telegram-ի WarGonzo հեռուստաալիքին տված հարցազրույցում Չիչերինան որ կրակի տակ է ընկել Արցախի տարածքում գտնվող մի փոքրիկ գյուղում: Նրա խոսքով ՝ անօդաչուներից ռմբակոծել են կամուրջը, ռմբակոծել մարդկանց:

Загружается новость ... "Лево"

Օդային տագնապ ազդարարվեց: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, մենք թաքնվում էինք փակ կրպարկի ծածկի տակ: Եվ ես տեսա, թե ինչպես են թաքնվում տատիկներն ու երեխաները: Դե, սա *** է, իհարկե, իրականում: Մի կատու փրկեց ինձ, քանի որ ես տեսա, որ կատուն հանգիստ նստած է, ես գնացի նստեցի նրա մոտ, և մենք նստեցինք նրա հետ», - նշել է նա:

Խոսելով իր այցի նպատակի մասին Չիչերինան հայտնել է, որ եկել է երգելու և շուտով հանդես կգա նրանց համար, ովքեր գտնվում են առաջնագծում. «Բոլորին հաջողություն: Մենք հաղթելու ենք»,- հայտնել է նա:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-